2010 թ. ՀԿԵՈւ-ն իր ակտիվների նորացման և արդիականացման համար ներդնում է ավելի քան 13,7 մլրդ դրամ

2010 թ. ՀԿԵՈւ-ն իր ակտիվների նորացման և արդիականացման համար ներդնում է ավելի քան 13,7 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2010 թ. “Հարավ-կովկասյան երկաթուղիներ” ՓԲԸ-ն իր ակտիվների արդիականացման ու բարեփոխման համար ներդնում է ավելի քան 13,7 մլրդ դրամ: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ընկերության գլխավոր տնօրեն Շևկեթ Շայդուլինը: Նրա խոսքերի համաձայն, այդ գումարից ենթակառուցվածքի համար կծախսվի 12,8 մլրդ դրամ, իսկ շարժակազմի համար` ընդամենը 910 մլն դրամ:

“Առաջին կիսամյակում մենք արդեն ֆինանսավորել ենք ներդրումային 1,5 մլրդ դրամ արժողության ծրագիր: Այդ գումարը հիմնականում ծախսվել է ճանապարհների հիմնանորոգման համար”, - ասել է ՀԿԵՈւ գլխավոր տնօրենը:

Բացի այդ, ըստ նրա, հատուկ ուշադրություն է դարձվել ամառային ուղևորատար շարժակազմի պատրաստմանը; Մոտ 700 մլն դրամ տրամադրվել է 8 վագոնի վերանորոգմանը, այդ վագոնները կլինեն ֆիրմային “Արմենիա” գնացքի կազմում: Մոտավորապես այդքան գումար կառանձնացվի նաև հինգ էլեկտրաքարշերի վերանորոգման համար; “Լուրջ ուշադրություն է դարձվել նաև կայարանային տնտեսությանը: Երևանի կայարանի վերակառուցման համար տրամադրվել է մոտ 100 մլն դրամ”, - ավելացրել է Շայդուլինը:

ՀԿԵՈւ-ի գլխավոր տնօրենը հայտնել է, որ շուտով կձևավորվի տոմսերի վաճառքի կենտրոնացված համակարգ` համացանցի միջոցով:

Շևկեթ Շայդուլինն ընդգծել է նաև, որ 2010 թ. առաջին եռամսյակում կատարվել է ուղևորատար և բեռնատար փոխադրումների պլանը, տեղաշարժման տեղամասային տեխնիկական արագությունը բարձրացել է 20 տոկոսով, իսկ ընկերությունում աշխատավարձերը բարձրացել են 26,8 տոկոսով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---