29 ապրիլի 2010 - 10:26 AMT
Թուրքիայի խորհրդարանում առաջին անգամ հայկական երաժշտություն հնչեց

Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի նիստերի ընդմիջման ժամանակ հնչեց հայազգի կոմպոզիտոր Սարգիս Էֆենդիի երաժշտությունը: Նման բան առաջին անգամ է տեղի ունենում թուրքական խորհրդարանում: Սովորաբար ընդմիջումներում հնչում էեվրոպական դասականների` Բախի, Մոցարտի, Բեթհովենի երաժշտությունը, գրում է “Միլիեթը”:

Սարգիս Էֆենդին ծնվել է Ստամբուլում 1885թ. հայ երաժշտի ընտանիքում: 1930թ. նա գաղթել է Փարիզ, որտեղ և վախճանվել է 1944թ.: