29 ապրիլի 2010 - 10:37 AMT
ԵԱՀԿ ՄԽ նոր ռուսաստանցի միջնորդը ժամանել է Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է նույն օրը Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է Իգոր Պոպովին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման և բանակցային գործընթացին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: