ԼՂՀ նախագահի մոտ քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին առնչվող հարցեր

ԼՂՀ նախագահի մոտ քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքներին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման աշխատանքների ընթացքին վերաբերող հարցերն են քննարկվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին ներկա էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությունը` կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը զեկուցումներով հանդես են եկել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը և հանրապետության վարչապետի խորհրդական Դմիտրի Ատբաշյանը:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ և ընդգծել, որ անհրաժեշտ է անել ամեն ինչ նման ընթացքը պահպանելու համար:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---