30 ապրիլի 2010 - 12:41 AMT
Վախթանգ Դարչինյանը կմենամարտի ֆիլիպինցի Ռիչարդ Գարսիայի հետ

Առաջին գերթեթև քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 20-ին Սիդնեյում (Ավստրալիա), հաղորդում է allboxing.ru-ն:

Դարչինյանի մրցակիցը լինելու է ֆիլիպինցի Ռիչարդ Գարսիան, որը կարիերայի մեծ մասն անցկացրել է 49 կգ քաշային կարգում:

Դարչինյանի և Նոնիտո Դոնեյրոյի (Ֆիլիպիններ) մարտը նախնական տվյալներով տեղի կունենա մինչև օգոստոսի վերջ, սակայն բռնցքամարտիկների ներկայացուցիչները դեռ չեն կարողանում պայմանավորվել մարտի հեռարձակման իրավունքները բաժանելու շուրջ: