30 ապրիլի 2010 - 13:39 AMT
ԵԽԽՎ-ում հայտարարություն է ներկայացվել Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հայտարարությունը ներկայացվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստում:

“Վեհաժողովի ներքոստորագրյալ անդամները կոչ են անում ԵԽԽՎ մյուս անդամներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Դա կնպաստի նրան, որ Թուրքիան ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանը տարածաշրջանում”,-ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը, որի տակ կա պահանջված 20 ստորագրություններից ավելի, ընթերցել է նիստում նախագահող ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը: Հայտարարությունը ստորագրել են ԵԽԽՎ 26 պատգամավորներ տարբեր խմբակցություններից: