30 ապրիլի 2010 - 15:23 AMT
Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 23-րդ համաժողովը

2010թ. մայիսի 4-6-ը Երևանում` ՀՀ Ազգային Ժողովի շենքում, տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանի 23-րդ համաժողովը:

Համաժողովին կմասնակցի ավելի քան 80 ներկայացուցիչ Եվրոպայի տարբեր երկրներից: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունը: