30 ապրիլի 2010 - 15:28 AMT
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանն Ադրբեջանից առաջարկ չի ստացել`Թուրքիային ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում ընդգրկելու վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական առաջարկներ չի ստաղցել Ադրբեջանից` Թուրքիային ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմում ընդգրկելու վերաբերյալ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

“Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, նման առաջարկություն չի ստացել, եթե նույնիսկ նման առաջարկ եղել է, պաշտոնապես նման առաջարկ չի ներկայացվել: Ամեն դեպքում, այս խոսակցությունը գործնական հարթակ տեղափոխելու համար, հարկավոր է, առնվազն, հակամարտության բոլոր կողմերի համաձայնությունը: Հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվել է, հազիվ թե հնարավոր լինի նման համաձայնության գալ”,-ասել է դիվանագետը Մոսկվայում կայացած ճեպազրույցում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: