ՀՀ փոխվարչապետն ընդունել է ֆրանսիական աուդիտորների ազգային ասոցիացիայի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ֆրանսիական աուդիտորների ազգային ասոցիացիայի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ապրիլի 29-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի անվտանգության բարձրագույն ուսումնասիրությունների ազգային ինստիտուտի և Ֆրանսիայի աուդիտորների ազգային ասոցիացիայի դասընթացների մասնակիցների պատվիրակությանը: Ֆրանսիական պատվիրակության կազմում էին պաշտոնյաներ, քաղաքապետներ, ոստիկանության և պաշտպանության ոլորտների բարձրաստիճան սպաներ, լրագրողներ, փաստաբաններ, բժիշկներ: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

Ա. Գևորգյանը ողջունեց հյուրերին Հայաստան այցի կապակցությամբ և նշեց այն ջերմ բարեկամական հարաբերությունների մասին, որոնք գոյություն ունեն երկու պետությունների և ժողովուրդների միջև:

Հյուրերի խնդրանքով փոխվարչապետը տեղեկություններ հաղորդեց Հայաստանի վարչատարածքային կառուցվածքի, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգերի մասին: Նա պատասխանեց նաև հյուրերի բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին ՏԻ մարմինների լիազորություններին, իրավունքներին ու պարտականություններին, համայնքի ղեկավար մարմինների ընտրության մեխանիզմներին և այլն:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի աուդիտորների ազգային ասոցիացիայի նախագահ Քրիստիան Ֆրեմոն Արմեն Գևորգյանին է հանձնել ասոցիացիայի հուշամեդալը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---