30 ապրիլի 2010 - 16:35 AMT
Ապրիլի 30-ին կնշվի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու օծման 10-ամյակը

Ապրիլի 30-ին կնշվի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հիմնադրման 10-ամյակը:

Եկեղեցու ծխական համայնքը հոգևորականների առաջնորդությամբ օծման 10-ամյակին նվիրված մի շարք տոնական միջոցառումներ է կազմակերպել. Միջոցառում-հանդիսություններ, համերգներ, այցելություն գաղութ, հիվանդանոցներ, կավճանկարի մրցույթ և այլն:

Ամփոփիչ մեծ միջոցառումը տեղի կունենա ապրիլի 30-ին` ժ.18.00-ին, Նոր Նորքի Հայորդաց տան դահլիճում: Տոնական հանդիսությանը օրհնություն կբերի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու հիմքերը դրվել են 1998թ.-ին: Եկեղեցին օծվել է 2000թ. ապրիլի 30-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի: Այն կառուցվել է նյույորքաբնակ բարերար Սարգիս Գաբրիելյանի հովանավորությամբ, Բաղդիկ Արզումանյանի նախագծով: Եկեղեցու Սբ. Սեղանի Աստվածածնի նկարը մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի գործն է: