30 ապրիլի 2010 - 16:50 AMT
Հրայր Մաթևոսյանը 1/4 եզրափակչում պարտվեց Թոմաս Վախրեխոլտին

Բաքվում (Ադրբեջան) ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում իր ելույթն ավարտեց Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հրայր Մաթևոսյանը (60կգ ք/կ): 1/4 եզրափակչում Հրայր Մաթևոսյանն իր ուժերը չափեց Թոմաս Վախրեխոլտի հետ (Գերմանիա) և զիջեց նրան:

Այսպիսով, հայ բռնցքամարտիկները չկարողացան օգոստոսի 14-16-ը Սինգապուրում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել:

Աշխարհի առաջնությունում ելույթ ունեցան նաև Կորյուն Սողոմոնյանը (48կգ ք/կ), Արթուր Քիրաջյանը (54կգ ք/կ), Կարեն Տոնականյանը (57կգ ք/կ) և Հովհաննես Բաչկովը (64կգ ք/կ):