Երևանում տեղի կունենա իտալական խոհանոցի ցուցահանդես30 ապրիլի 2010 - 17:02 AMT PanARMENIAN.Net - “Երևանում տեղի կունենա իտալական խոհանոցի փառատոն, որի շրջանակներում հայկական ռեստորանները կներկայացնեն իտալական խոհանոց”, - ապրիլի 29-ին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: Նա ընդգծել է, որ փառատոնի շրջանակներում 11 հայկական ռեստորաններ ներկայացնելու են Իտալիայի տարբեր գավառների խոհանոցները: Նա նաև նշել է, որ փառատոնը կօգնի հայկական և իտալական ընկերությունների համագործակցությանը, մասնավորապես գինեգործության ասպարեզում: “Թեև Հայաստանը դեպի ծով ելք չունի, սակայն նրա խոհանոցը միջերկրածովյան երկրների խոհանոցին է նման”, - ասել է Բրունո Սկապինին; PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով, դեսպանն ընդգծել է, որ եթե հովանավոր լինի, կարելի է կազմակերպել հայկական խոհանոցի ցուցահանդես Իտալիայում և ավելացրել է, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի Իտալիայում: Հայաստանում ցուցահանդեսի կազմակերպիչն է Ermenegildo Zegna բրենդը, որն այս տարի իր հարյուրամյակն է նշում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |