30 ապրիլի 2010 - 17:55 AMT
Odnoklassniki.ru-ի բջջային տարբերակը հասանելի է հայերեն լեզվով

Odnoklassniki.ru ռուսական սոցիալական ցանցի բջջային տարբերակը հասանելի է հայերեն լեզվով, ինչպես նաև վրացերենով և մոլդավերենով: Հայկական ինտերնետ-օգտագործողների բաժինը կազմում է Odnoklasniki.ru կայքի տրաֆիկի 1,5 տոկոսը: Մեկ շաբաթվա ընթացքում կայք այցելում է մոտ 200 000 մարդ: Հայաստանում ընդհանուր օգտագործողների թիվը կազմում է ավելի քան 300 000 մարդ:

Սակայն միայն բջջային հեռախոսների սահմանափակ մոդելներն են ճանաչում հայերեն տառերը, այդ թվում iPhone, HTC Android սմարթֆոնները, ինչպես նաև Windows mobile և Symbian (սկսած 7-րդ տարբերակից) օպերացիոնալ համակարգերով հագեցած բջջային հեռախոսները: Facebook ամերիկյան սոցիալական ցանցը տեղայնացված է հայերենով 85 տոկոսով: