30 ապրիլի 2010 - 22:33 AMT
Աշխարհի կառավարությունները ձախողում են քայլեր իրականացնել կենսաբազմազանության հարցում

Աշխարհի առաջնորդները ձախողեցին 2002-ին ստեղծված փաստաթղթի տրամադրումը, ըստ որի մինչ 2010 թվականը պետք է նվազեցվեր համաշխարհային մակարդակով կենսաբազմազանության կորուստը: Այս բացահայտումները արդյունք են հեղինակավոր «Science» ամսագրում վերջերս տպագրված հոդվածի, որում ներկայացված է առաջին գնահատականը, թե ինչպես 2002-ին Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայում (ԿԲԿ) առաջադրված թիրախները չեն իրականացվել, ասվում է PanARMENIAN.Net-ի կողմից ստացված Հայաստանի թռչունների պահպանման միության (ASPB) հաղորդագրության մեջ:

«Մեր վերլուծութունները ցույց են տալիս, որ կառավարությունը ձախողել է հանձնել համաձայնագրերը պատրաստված 2002-ին: Կենսաբազմազանությունը շարունակում է մեծ արագությամբ նվազել, ինչպես երբեք, և միակ չնչին առաջխաղացումը դա տեսակների, բնակավայրերի ու էկոհամակարգերի վրա ճնշման նվազեցումն է» - ասում է Միացիալ ազգերի շրջակա միջավայրի պահպանման ծրագրի համաշխարհային բնապահպանական մոնիտորինգային կենտրոնի և BirdLife միջազգային կազմակերպության համակարգող, ինչպես նաև բազմաթիվ հոդվածների առաջատար հեղինակ Ստյուարդ Բութչարտը:

«Մեր տվյալները ցույց են տալիս, որ 2010-ը չի լինի կենսաբազմազանության անկման կրճատման տարի, բայց պետք է լինի տարի, երբ մենք կսկսենք լրջորեն ընդունել ստեղծված խնդրիրները և կայուն կերպով բարձրացնել մեր ջանքերը պահպանելու այն ինչ մնացել է մեր երկիր մոլորակի վրա»:

Ինդիկատորները, որոնք հանդիսանում են կենսաբազմազանության տարբեր չափորոշիչներ, մշակվել և կատարելագործվել են 2010 Կենսաբազմազանության ինդիկատորների ընկերակցության կողմից` համագործակցելով ավելի քան 40 միջազգային կազմակերպությունների և գործակալությունների, որոնք զբաղվում են համաշխարհային կենսաբազմազանության ինդիկատորների զարգացմամբ և համաշխարհային կենսաբազմազանության տենդենցների հիմնական տեղեկատվության աղբյուր են հանդիսանում: «1970-ական թվականներից ի վեր կենդանական աշխարհը նվազել է 30%-ով, արևադարձային անտառների և ծովային բուսականության տարածքները նվազել են 20%-ով, իսկ կորալները` 40%-ով»- ասում է Միացիալ ազգերի շրջակա միջավայրի պահպանման ծրագրի ղեկավար, գիտությունների պրոֆեսոր Ջոզեֆ Ալկամոն:

Այս հետազոտության արդյունքը հիմք է հանդիսանում Համաշխարհային Կենսաբազմազանության Տեսանկյուն 3, Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի հաշվետվության համար, որը լույս կտեսնի Մայիսի 10-ին Նայրոբիում, որտեղ պետությունների ղեկավարները հավաքվելու են քննարկելու 2010 նպատակային հարցերը և թե ինչպես դրանք ուղղել կենսաբազմազանության ճգնաժամային հարցերի լուծմանը:

«Թեկուզ և երկրները ընդունել են կարևոր օրենսդրություններ` նվազեցնելու կեսաբազմազանության կրճատումը, որը ցավոք չի իրագործվել, և կենսաբազմազանության վրա ներգործված ճնշման և պատասխան արձագանքի միջև առկա բացն ավելի է ընդլայնվել»- ասում է պարոն Բուչարտը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կան որոշ կարևոր տեղական և ազգային հաջողություններ, որոնք ուղղված են կենսաբազմազանության կորստի լուծմանը` այդ թվում մի շարք պահպանվող տարածքների առանձնացում` օրինակ Հայաստանում Արփի լիճ ազգային պարկի (62 000 հա) ստեղծումը, ինչպես նաև որոշ տեսակների կարգավիճակի բարելավում (օր.` Մարգահավ) և այլ տեսակների կարգավիճակի վատթարացում (օր.` Կովկասյան մայրեհավ):

Սակայն բացի այս ոգևորող ձեռքբերումներց, կենսաբազմազանության նվազմանն ուղղված ջանքերը պետք է կայուն կերպով ուժեղացնել:

«Կենսաբազմազանության վերաբերող հարցերում պետք է ներգրավված լինեն կառավարության բոլոր կառույցները, մասնավոր առևտրային կազմակերպությունները: Կենսաբազմազանության տնտեսական արժեքը պետք է համապատասխանաբար հաշվի առնել որոշումներ կայացնելիս: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի լուծել առաջացած խնդիրները», - ասում է Ահմեդ Դջոգհալֆը, Կեսաբազմազաննության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը: