Մասաչուսեթսի նահանգը չի ճանաչել այսպես կոչված “Խոջալուի ցեղասպանությունը”

Մասաչուսեթսի նահանգը չի ճանաչել այսպես կոչված “Խոջալուի ցեղասպանությունը”

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Մասաչուսեթսի նահանգը հռչակագիր է ընդունել այսպես կոչված “Խոջալուի ցեղասպանությունը” ճանաչելու մասին, չի համապատասխանում իրականությանը: Իրականում դա նահանգի կոնգրեսի անդամներից մեկի նախաձեռնությունն է, որը, համաձայն ընթացակարգի, ընդունվել է Մասաչուսեթսի օրենսդիր մարմնի խոսնակի կողմից: Բայց դա չի նշանակում, թե առաջարկը դրվել է քվեարկության և ընդունվել է: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Բոստոնից, կոնգրեսականի հայտարարությունը հրապարակվել է նրա գրասենյակի կողմից և արտացոլում է նրա տեսակետը: Դա ընդամենը նրա անձնական կարծիքն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---