1 մայիսի 2010 - 12:14 AMT
2010 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում 87,9 տոկոսով աճել է բնական հյութերի արտադրությունը

2010 թվականի առաջին եռամսյակում կտրուկ աճել է բնական հյութերի արտադրությունը` կազմելով 1,95 մլն լիտր, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 87,9 տոկոսով: Այդ մաիսն հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նույն շրջանում հանքային ջրի արտադրությունն երկրում աճել է 17,6 տոկոսով` կազմելով 5,53 մլն լիտր: Բացի այդ, 2010 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,83 մլն լիտր աղբյուրի ջուր, ինչը գերազանցում է 2009թ. ցուցանիշը 16,7 տոկոսով: