1 մայիսի 2010 - 12:26 AMT
MoneyGram-ը նոր սակագներ է սահմանում Ռուսաստանից դեպի ԱՊՀ երկրներ և Իսրայել դրամական փոխանցումների համար

MoneyGram Internationalընկերությունը, որը դրամական փոխանցումների գծով ծառայությունների մատուցման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկն է, հայտարարել է նոր սակագների մասին Ռուսաստանից դեպի ԱՊՀ երկրներ, Վրաստան և Իսրայել դրամական փոխանցումների համար, որոնք ուժի մեջ են մտնում 2010թ. մայիսի 1-ին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:

Նոր սակագինը 1 տոկոսից սկսած առավել մատչելի կդարձնի MoneyGram-ի ծառայությունները աշխատանքային միգրանտների համար, որոնք դրամական փոխանցումներ են կատարում իրենց հարազատներին և մերձավորներին: “MoneyGram-ը մշտապես ավելացնում է ծառայության կետերի ցանցը ՌԴ-ում, Վրաստանում, ԱՊՀ երկրներում և Իսրայելում, ինչը թույլ է տալիս մեր հաճախորդներին արագ և հուսալի կերպով փոխանցել դրամը ինչպես այդ երկրներ, այնպես էլ MoneyGram-ի սպասարկման շուրջ 190 000 կետեր աշխարհի 190 երկրներում”,-ասել է MoneyGram-ի տարածաշրջանային տնօրեն Պյոտր Գնատյուկը:

Նա հավելել է նաև, որ այս սակագնային քաղաքականությունը շատ մրցունակ է շուկայում և կնպաստի նրան, որ հաճախորդները դրամական փոխանցումները դեպի ԱՊՀ երկրներ ու Իսրայել կատարեն MoneyGram-ի համակարգով:

MoneyGram International ընկերությունը դրամական փոխանցումների գծով ծառայությունների մատուցման ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկն է: MoneyGram-ի ծառայությունները մատչելի են աշխարհի 190 երկրների 190 000 կետերում: Ներկայումս ԱՊՀ տարածքի շուրջ 160 բանկեր հանդիսանում են MoneyGram համակարգի գործընկերները , իսկ MoneyGram-ի կետերը ԱՊՀ տարածքում գերազանցում են 14 000-ը: