Կրասնոյարսկի հայերը պատրաստվում են Հաղթանակի օրվան

Կրասնոյարսկի հայերը պատրաստվում են Հաղթանակի օրվան

PanARMENIAN.Net - Հաղթնակի 65-ամյակի կապակցությամբ Կրասնոյարսկի հայ համայնքի “Եղբայրություն” հայկական ազգային-մշակութային ընկերությունը դիմել է ուղերձով երկրամասի հայերին, կոչ անելով “մայիսի 9-ին մոռանալ այն հակամարտություններն ու վեճերը, որոնք պատահում են մեր բարեկամ ժողովրդների միջև, որ ժամանակին ապրել են մեկ պետության սահմաններում: Մենք պետք է հիշենք և շնորհավորենք մեր վետերաններին, ծաղիկներ նվիրենք նրանց և երկար տարիների կյանք մաղթենք: Չէ որ հենց նրանք են միավորում մեզ և ստիպում հպարտանալ սեփական պատմությամբ”: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել համայնքում, Հաղթանակի տոնի կապակցությամբ Վահե Սողոմոնյանը տեսահոլովակ է պատրաստել “Հաղթանակի 65 կադր” մրցույթի համար:

Կրասնոյարսկի երկրամասում բնակվում են շուրջ 11 հազար հայեր, հիմնականում, Կրասնոյարսկում: 1988թ. դեկտեմբերին ստեղծվեց Կրասնոյարսկի “Եղբայրություն” հայկական մշակութային կենտրոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---