1 մայիսի 2010 - 12:55 AMT
Էստոնիայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված ֆուտբոլային խաղ

Մայիսի 2-ին “Ararat-TTU” և “Art International” միջև ընկերական խաղ տեղի կունենա, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 95-ամյակին: “Ararat-TTU” անդամները դաշտ դուրս կգան սև թևկապերով: “Ararat-TTU” և “Art International” միջև կայանալիք ֆուտբոլային խաղը եզրափակում է Էստոնիայի հայ համայնքի միջոցառումների շարքը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին:

Էստոնական “Art International” թիմի կազմում կխաղան հայտնի մարզիկներ, մարզիչներ, լրագրողներ, դերասաններ և երաժիշտներ: “Մեր համայնքի համար կարևոր է այն փաստը, որ նման մարդիկ անտարբեր չեն Ցեղասպանության հարցի հանդեպ: Նրանք իրենց համերաշխությունն են ցույց տալիս մեզ հետ”,-ասում է “Ararat-TTU” թիմի ղեկավար Ավետիս Հարությունյանը, հաղորդում է miasin.ru-ն:

“Հայոց ցեղասպանության փաստը մինչ օրս շատ պետություններ օգտագործում են որպես արտաքին քաղաքականության գործիք: Դատապարտված չլինելով, այն կրկնվեց աշխարհի տարբեր վայրերում տարբեր ժողովրդների հետ,-ասել է “Art International” թիմի ղեկավար Ալբերտ Ստեփանյանը:-Այս խաղն որպես հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև մեր բողոքն է ու կոչը` այլևս երբեք”: