
“Շանհայ-Էքսպո-2010” համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Չինաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եղել է Չինաստանի Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքում: Չինաստանի երկրորդ խոշոր արդյունաբերական քաղաքում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է “Սուչժոու տեխնոպարկ”, որը Չինաստանի և Սինգապուրի համատեղ նախագիծ է և 30 տարում Սուչժոու քաղաքը վերածել է ժամանակակից արդյունաբերական մեգապոլիսի:
Հանրապետության ղեկավարը Սուչժոու տեխնոպարկում եղել է խոշորագույն ձեռնարկություններից մեկում` “HIGER” ավտոբուսների գործարանում: Նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորել են Սուչժոուի փոխքաղաքապետ Ժաո Վեյչանն ու “HIGER” կորպորացիայի գլխավոր տնօրեն Վու Վենմենը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է “HIGER” գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական գործընթացին: Վու Վենմենի խոսքով չինական ավտոարտադրության առաջատարներից մեկը` “HIGER” ավտոբուսների գործարանը մտադիր է հայկական շուկայում •ործունեություն ծավալել` Հայաստանի հետ համա•ործակցության նոր հորիզոններ բացելով:
Այնուհետև նախա•ահ Սերժ Սար•սյանն այցելել է Սուչժոուի •իտությունների, մշակույթի և արվեստի կենտրոն, որտեղ շրջայց է կատարել և ծանոթացել կենտրոնի տարածքում կազմակերպված թան•արանի ցուցանմուշներին: Շրջայցից հետո նախա•ահ Սերժ Սար•սյանի •լխավորած պատվիրակությունը նավով զբոսնել է Ձինձի լճի վրա, որը շրջապատված է Սուչժոու տեխնոպարկի սահմաններում •տնվող արտադրական ենթակառուցվածքներով:
Նախա•ահ Սերժ Սար•սյանը նաև հանդիպում է ունեցել Սուչժոուի քաղաքապետ Յան Լիի հետ: Սուչժոուի քաղաքապետը ներկայացրել է քաղաքի ձեռքբերումներն ու երկկողմ հարաբերությունների հաստատման և զար•ացման պատրաստակամություն հայտնել:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել Հայաստանի ու Չինաստանի քաղաքական հարաբերությունների ամրապնդումը տնտեսական կապերով, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: