2 մայիսի 2010 - 17:46 AMT
Թուրքիայի համար բավական չէ միայն հայ-թուրքական սահմանի բացումը

Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ սահմանը բացել և հասնել հարևան պետությունների հետ լիարժեք ինտեգրացման: Այս մասին Օքսֆորդի համալսարանում տեղի ունեցած “Թուրքիայի արտաքին քաղաքականությունը փոփոխվող աշխարհում” համաժողովում ելույթ ունենալով ասել է Ահմեդ Դավութօղլուն: “Սակայն մեզ համար բավական չէ միայն հայ-թուրքական սահմանի բացումը: Մենք ուզում ենք նաև բացել հայ- ադրբեջանական սահմանը, որպեսզի պահպանվի տարածաշրջանում կայունությունը”, - ասել է նա:

Նրա խոսքերի համաձայն, Անկարան խաղաղություն և անվտանգություն է ուզում Մերձավոր Արևելքում, Կովկասում և Բալկաններում: “Ինչո՞ւ ենք մենք այսպես ակտիվորեն հանդես գալիս Իրանի միջուկային խնդրի հարցում: Ոչ թե այն բանի համար, որ մենք պաշտպանում ենք Իրանին, այլ որովհետև մենք ուզում ենք անվտանգ տարածաշրջան ունենալ: Մենք չենք ուզում, որ Իրանը միջուկային զենք ունենա և չենք ուզում տարածաշրջանում տիրի ռազմական լարվածություն”, - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, ավելացնելով, որ խնդիրները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության ու դիվանագիտության միջոցով;