Հայ ուսանողները Կահիրեի համալսարանի դիպլոմներ են ստացել

Հայ ուսանողները Կահիրեի համալսարանի դիպլոմներ են ստացել

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Կահիրեի համալսարանում (ԿՀ) տեղի ունեցավ Եգիպտոսի բոլոր պետական բուհերի արտասահմանցի բարձր առաջադիմություն ունեցող ու բազմապիսի ուսանողական միջոցառումներին իրենց ակտիվ մասնակցությունը բերած ուսանողների ավարտական հանդիսավոր պարգևատրման արարողությունը: Հայաստանը ներկայացնում էին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի 6 ուսանողներ` 1 տղա (ԿՀ քաղաքագիտության ֆակուլտետ) և 5 աղջիկ (ԿՀ Արաբերեն լեզվի վերապատրաստման կենտրոն):

Արարողությունը տեղի ունեցավ ԿՀ Հանդիսությունների գլխավոր սրահում, այնտեղ, որտեղ նախորդ տարի իսլամական աշխարհին ուղղված իր պատմական ճառով հանդես էր եկել ԱՄՆ նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Բարաք Օբաման: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Կահիրեից, մեր հարևան երկրներից ներկայացված էր Վրաստանը` 4 ուսանողուհիներով, Թուրքիան և Ադրբեջանը` մեկ հոգով, որը չէր ներկայացել պարգևատրման:

Ուսանողները պարգևները ստացան անմիջապես Եգիպտոսի բարձրագույն կրթության և գիտության նախարար, դոկտոր-պրոֆեսոր Հանի Հելալից: Հայ ուսանողները, որպես բարձր առաջադիմություն ունեցող, հանդես են եկել Al-Masreya եգիպտական հանրային հեռուստաալիքով և բարձր են պահել Հայաստանի պատիվը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---