Ռոբոտների ArmRobotics բաց առաջնությունը տեղի կունենա Երևանում մայիսի 28-ին

PanARMENIAN.Net - Ռոբոտների ArmRobotics բաց առաջնությունը տեղի կունենա Երևանում մայիսի 28-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ArmRobotics-ի մենեջեր Մարիամ Նահապետյանը, «Ական փնտրող ռոբոտ» մրցույթին կմասնակցեն 15 երիտասարդական թիմեր Հայաստանից և Իրանի հայկական համայնքի ներկայացուցիչները: Ըստ նրա, ArmRobotics-ի հերթական առաջնության թեման առաջարկել է բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ առևտրային The HALO Trust կազմակերպությունը, որը զբաղվում է ականազերծմամբ և չպայթած ռազմամթերքի վնասազերծմամբ: “Թիմերը սկսել են աշխատել ռոբոտների վրա 4 ամիս առաջ, հիմնականում դրանք Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողներ են, սակայն մասնակիցների թվում կան նաև 11-13 տարեկան դպրոցականներ”,-ասել է Մարիամ Նահապետյանը: Միջոցառման ընթացքում ռոբոտները պետք է հայտնաբերեն հողի տակ գտնվող ականներն ու WiFi-ի, ռադիոհաղորդիչի կամ ֆլեշ-կրիչի միջոցով սերվերին ուղարկեն ականների քարտեզը: Ռոբոտների քաշը չպետք է գերազանցի 10 կգ: Հաղթողները կստանան 250, 150 և 100-հազարական դրամ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար համապատասխանաբար”:

ArmRobotics առաջնությունն, որի կազմակերպիչն է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունը, առաջին անգամ անց է կացվել Հայաստանում 2008 թվականին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---