3 մայիսի 2010 - 19:35 AMT
2010թ.-ի ապրիլի 2-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում մեկօրյա վարկերի ծավալը կազմել է 16.24 մլրդ դրամ

2010թ.-ի ապրիլի 2-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի վարկային ռեսուրսների հարթակի մեկնարկից անցած առաջին ամսվա ընթացքում հարթակի միջոցով տրամադրված միջբանկային մեկօրյա (օվերնայթ) վարկերի ծավալը կազմել է 16.24 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես հայտնում է բորսայի մամլո ծառայությունը, ապրիլ ամսին կայացած առևտրային 21 նստաշրջանի ընթացքում կնքվել է ընդհանուր թվով 96 գործարք. այսպիսով, գործարքների օրական միջին ծավալը կազմել է 770 մլն ՀՀ դրամ, առավելագույնի` 4 մլրդ ՀՀ դրամի հասնելով ապրիլի 29-ին:

Վարկային ռեսուրսները տրամադրվել են տարեկան միջին կշռված 10.43 տոկոս տոկոսադրույքով, ընդ որում ժամանակաշրջանի ընթացքում տարեկան տոկոսադրույքը տատանվել է 3 տոկոսից մինչև 12տոկոսի սահմաններում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի վարկային հարթակում տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով վարկեր. վարկառուներն ու վարկատուներն են ՀՀ տարածքում գործող բանկերը: Մայիսի 3-ի դրությամբ բորսայի վարկային հարթակում մասնակցի կարգավիճակ է ստացել ՀՀ 21 բանկ:

«Վարկային հարթակի գործարկման պահից անցած առաջին ամսվա ընթացքում գրանցված գործարքների ծավալները հիմք են տալիս եզրակացնելու, որ բորսայի կողմից նշված ծառայության ներդրումը ժամանակին էր և շուկայի մասնակիցների պահանջներին համապատասխան», - ասվում է հաղորդագրության մեջ: