3 մայիսի 2010 - 19:54 AMT
Հայաստանի սամբոյի ընտրանին մեկնեց Բելառուս

Մայիսի 3-ին Հայաստանի սամբոյի ընտրանին մեկնեց Բելառուս`«Ստայկի» օլիմպիական մարզահամալիրում անցկացնելու տասնօրյա ուսումնամարզական հավաք: Այնուհետև հավաքականը մայիսի 13-ից 17-ը կմասնակցի Մինսկում կայանալիք Սամբոյի Եվրոպայի առաջնությանը:

Մարզական սամբոյի մրցումներում Հայաստանը կներկայացնեն Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կարգ), ով այս տարի Հունաստանում տեղի ունեցած երիտասարդների Եվրոպայի առաջնությունում արժանացել էր չեմպիոնի կոչման, Վահան Վարդանյանը (57 կգ), Արտավազդ Մինասյանը(68 կգ ), Աշոտ Դանիելյանը (74 կգ ) և Մուշեղ Հովսեփյանը (82 կգ):

Կանանց մրցումներին կմասնակցի Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), իսկ Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Արտակ Ծատինյանը (90 կգ) կպայքարեն մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար:

Հայկական թիմի ավագ մարզիչը Գուրգեն Սևոյանն է, մարզիչը` Էռնեստ Միրզոյանը: Բելոռուս կմեկնի նաև մրցավար Էդուարդ Ասլանյանը, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: