3 մայիսի 2010 - 20:51 AMT
Ռեջեփ Մարաշլի. Գերմանիային կարելի է մեղսակից համարել Հայոց ցեղասպանության իրագործմանը

Գերմանիային կարելի է մեղսակից համարել 1915 թվականի Հայոց ցեղասպանության իրագործմանը: Այդ մասին Բելգիայի դեմոկրատ հայերի կողմից կազմակերպված` Հայոց ցեղասպանության հարցին նվիրված խորհրդաժողովում հայտնեց քուրդ հասարակական գործիչ, պատմաբան Ռեջեփ Մարաշլին: Նրա խոսքով, այն ժամանակ երիտթուրքերը սերտորեն համագործակցում էին Գերմանիայի հետ, և առավելագույն օժանդակությունը ստացել են հենց Բեռլինից: «Գերմանիան չէր կարող չիմանալ նախապատրաստվող Ցեղասպանության մասին, հատկապես եթե այն ժամանակ Օսմանյան կայսրությունը Կայսերական Գերմանիայի ռազմավարական դաշնակիցն էր»,- նշեց Մարաշլին, հաղորդում է Firat news-ը: