4 մայիսի 2010 - 14:31 AMT
Ռուբեն Մելքոնյան. Այժմ հայ-թուրքական հարաբերություններում տևական դադար կլինի

«Ես կարծում եմ, որ այժմ հայ-թուրքական հարաբերություններում տևական դադար կլինի»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացը վաղուց արդեն փակուղում է: Ընդ որում, նա նշել է, որ այդ դադարը կապված է նաև Թուրքիայում կայանալիք առաջիկա իրադարձությունների հետ:

Անդրադառնալով Հայ-թուրքական արձանագրությունների հարցին`հայ փորձագետն ասել է. “Հայ-թուրքական արձանագրությունները վերջնականապես դուրս չեն եկել օրակարգից, քանի որ ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան հետ չեն կանչել իրենց ստորագրությունները”,-նշել է Մելքոնյանը: Ընդ որում, նա նշել է, որ եթե Անկարան ապագայում որոշի քաղաքական կամք դրսևորել և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա Արձանագրություններն ապագայում կարող են հիմք ծառայել նոր գործընթացի մեկնարկի համար: “Չի բացառվում, որ արձանագրություններում ապագայում կարող են փոփոխություններ կամ լրացումներ կատարվել , սակայն ես չեմ կարծում, թե այս դադարն անհրաժեշտ է նոր փաստաթղթի ստեղծման համար”,-ասել է հայ փորձագետը: