4 մայիսի 2010 - 15:39 AMT
Թբիլիսիում աշխատանքն է սկսել ՏՏ միջազգային խորհրդաժողովը

Հայաստանի ՏՏ ոլորտի ներկայացուցիչները Թբիլիսիում մասնակցում են «Տեղեկատվական և հաշվողական տեխնոլոգիաներ» միջազգային խորհրդաժողովին, որը տևելու է մինչև մայիսի 6-ը: Ինչպես հայտնում է Վրաստան Onlilne-ը, խորհրդաժողովի թեմատիկան է` տեղեկատվական համակարգեր և տեխնոլոգիաներ, մաթեմատիկական մոդելավորում և հաշվողական մեթոդներ: Խորհրդաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից և Իսպանիայից: Միջոցառման կազմակերպիչներն են Մուսխելիշվիլու անվան Հաշվողական մաթեմատիկայի ինստիտուտը և Վրաստանի պատրիարքության համալսարանը: