4 մայիսի 2010 - 17:22 AMT
Քրդամետ կուսակցությունը ներկայացուցչություն կբացի ԱՄՆ-ում

Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցությունը (BDP) ներկայացուցչություն կբացի Վաշինգտոնում: Գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 5-ին: Արարողությանը կմասնակցի կուսակցության նախագահ, Թուրքիայում արգելված «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության (DTP) նախկին նախագահ Ահմեդ Թյուրքը: Թուրքական պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի նաև Նյու Յորքում ու Սան Ֆրանցիսկոյում, հաղորդում է Anatolian News Agency-ն: