ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի ուսումնական երրորդ փուլը կանցկացվի մայիսի 4-6-ին Երևանում

PanARMENIAN.Net - Մեկնարկել է Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համագործակցող համալսարանների ուսանողների համար կազմակերպված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին նվիրված առաջին երկօրյա դասընթացը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ՄՏՍ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, շարունակում է կրթությունը բիզնեսի արդի պահանջներին մոտեցնելուն ուղղված ծրագրերը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից: ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի ուսումնական երրորդ փուլի ծրագրով մայիսի 4-6-ը նախատեսվում է ընկերության հետ համագործակցող համալսարանների ուսանողներին գործնական գիտելիքներ տալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այս ուսումնական ծրագրին համահունչ` դասընթացին մասնակցելու համար ընտրված են համապատասխան մասնագիտացմամբ բուհերի ուսանողները:

«Տեսական և գործնական գիտելիքների համատեղման հմտությունը ձեր ապագա կարիերայի համար կարող է կարևոր դառնալ: Անհրաժեշտ է մոտ կանգնել իրականությանը, անընդհատ հետևելով, թե ինչպես են գործնականում կիրառվում տեսական գիտելիքները: Որպես պատասխանատու ընկերություն, մենք պարտավոր ենք` կրթական համակարգի հետ ձեռք ձեռքի տված, ցույց տալ ձեզ դրան հասնելու ուղին՚», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի ժամանակ ուսանողները հնարավորություն կստանան անդրադառնալու այնպիսի հարցերի, ինչպիսիք են բջջային հաղորդակցություն ապահովող ժամանակակից տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության ոլորտի վերջին նվաճումները: Ինտերակտիվ դասընթացները վարում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները:

«Նախանշված նպատակներին հասնելու համար պետք է մշտապես հետևել սեփական մասնագիտության ոլորտում կատարվող զարգացումներին: ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու և նոր խոսք ասելու ձեր հավակնություններն իրականություն կդառնան միայն եթե դուք հավատաք, որ կարող եք հասնել դրան», -հավելել է պարոն Յիրիկյանը:

«Վստահ եմ, հայաստանյան մի շարք բուհերի հետ ստորագրված համատեղ հուշագրում ընդգրկված ծրագրերի իրականացումը իրապես կաջակցի ձեր մասնագիտական աճին և զարգացմանը», -եզրափակել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը: Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ութ բուհերի միջև կնքվեց փոխհամաձայնության հուշագիր

Ապրիլի վերջին ՎիվաՍել-ՄՏՍ-ը` “ՄՏՍ” ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, ընկերության գլխամասային գրասենյակում փոխհամաձայնության հուշագիր ստորագրեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, և Երևանն ու մարզերը ներկայացնող բարձրագույն ուսումնական ութ հաստատությունների միջև` ի դեմս այդ բուհերի ռեկտորների: Այդ բուհերն են` տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղը, Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը, «Եվրասիա» միջազգային համալսարանը, Երևանի «Գլաձոր» համալսարանը, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանը, «Անանիա Շիրակացի» համալսարանը, տնտեսագիտության և կառավարման համալսարանը և Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան համալսարանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---