4 մայիսի 2010 - 20:48 AMT
Հայաստանում ավելի քիչ են սկսել օգտվել ֆիքսված հեռախոսակապից

Հայաստանում կապի ոլորտում 2010թ. հունվար-մարտ ամիսներին մատուցված ծառայություններից ստացված շահույթը կազմել է ավելի քան 38.7 մլն դրամ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից, կապի ոլորտում շահույթն ավելացել է 5.3%-ով` համեմատած անցյալ տարվա նույն շրջանի հետ:

Դրա հետ մեկտեղ, 2009 թվականի հունվար-մարտ ամիսների ցուցանիշների համեմատ 2010 թվականի նույն ժամանակահատվածում 23.7%-ով կրճատվել է հեռախոսազրույցների քանակը ֆիքսված հեռախոսակապով: