Մոսկվայում տեղի է ունեցել Հաղթանակի շքերթի գիշերային փորձը

PanARMENIAN.Net - Հաղթանակի շքերթի եզրափակիչ գիշերային փորձը ռազմական տեխնիկայի մասնակցությամբ հաջողությամբ տեղի է ունեցել մայիսի 4-ին Մոսկվայում, հաղորդել է Մոսկվայի ռազմական շրջանի զորահրամանատար փոխգնդապետ Սերգեյ Վլասովը:

«Երկու անցումից կազմված փորձը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին: Առաջին անցումն ավարտվել է ժամը 23:00-ին, որից հետո ոչ մեծ դադար է եղել, որից հետո փորձը շարունակվել է»,- ասել է Վլասովը: Փորձի ժամանակ Մոսկվայում տրանսպորտի երթևեկությունը ժամը 19:00-ից սահմանափակվել է:

Տեղի է ունեցել նաև ՌԴ ռազմա-օդային ուժերի անձնակազմի փորձը, որի ընթացքում մշակվել են անձնակազմերի համակարգումը, օդում ավիացիոն տեխնիկայի վերախմբավորումը, ինչպես նաև ավիացիոն խմբերի բաժանումը հատկացված օդանավակայաններում վայրէջք կատարելու համար:

Գլխավոր փորձը տեղի է ունենալու մայիսի 6-ին Մոսկվայում: Հաղթանակի շքերթին մասնակցում է ավելի քան 11 հազար զինծառայողներ:

Անձնակազմը և ռազմական տեխնիկան Կարմիր հրապարակով անցել են նույն կերպ, ինչպես մայիսի 9-ին են անցնելու: ՌԴ ՊՆ որոշմամբ մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի պատվին ռուսական զորքերի ռազմական շքերթներ և հանդիսավոր երթեր տեղի կունենան Ռուսաստանի 61 քաղաքներում, ինչպես նաև Ուկրաինայի 5 քաղաքներում, Բրեստւմ և Մինսկում (Բելառուս), հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Շքերթին մասնակցում է նաև հայկական վաշտը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---