Հայաստանի անշարժ գույքի շուկայում աճի ոչ մեծ միտումներ են նկատվում

Հայաստանի անշարժ գույքի շուկայում աճի ոչ մեծ միտումներ են նկատվում

PanARMENIAN.Net - 2010-ի առաջին եռամսյակում 2009-ի չորրորդ եռամսյակի համեմատ Հայաստանի անշարժ գույքի շուկայում գրանցվել են աճի ոչ մեծ միտումներ: Այդ մասին մայիսի 5-ին Երևանում լրագրողներին հաղորդել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ Արման Պետրոսյանը: Նրա խոսքերով, գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2010թ. առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ, աճել են 2.6 տոկոսով, իսկ հանրապետության քաղաքներում` աճել են 1.5 տոկոսով:

Ինչ վերաբերվում է Հայաստանում անշարժ գույքի գների տատանումների կանխատեսումներին 2010-ի համար, ապա բաժնի պետի կարծիքով, մոտ ժամանակները պետք չէ սպասել դրանց նվազում: Միաժամանակ նա ավելացրեց, որ համաձայն անցկացված հետազոտությունների, դրամի ոչ մեծ արժեզրկումը, որն առաջին եռամսյակում գրանցված է Հայաստանի արժույթային շուկայում, էական ազդեցություն չի ունեցել երկրում անշարժ գույքի շուկայի տատնումների վրա :

Ինչպես հայտնել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչը, 2010թ. առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 36499 գործարքներ, որոնց քանակը 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 24.3 տոկոսով, իսկ 2009թ. առաջին եռամսյակի համեմատ աճել` 27.9 տոկոսով:

Նա նաև ընդգծել է, որ համաշխարհային ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել անշարժ գույքի շուկայի վրա. 2008-ի օգոստոսից գրանցվել է գործարքների և գների կտրուկ նվազում, սակայն, սկսած 2009-ի սեպտեմբերից, շուկան սկսել է վերականգնվել :

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---