5 մայիսի 2010 - 13:05 AMT
Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է «Յոհան Կրոյֆ» արծաթե հուշադրամը

Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել նոր արծաթե հուշադրամ` նվիրված հոլանդացի ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆին: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային ծրագրի շրջանակում, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հուշադրամի դիմերեսի վերևի կիսաշրջանում պատկերված է ՙKINGS OF FOOTBALL՚ մակագրությամբ եզրագծված թագ, որը պահպանում են երկու առյուծներ: Պատկերի ներքևի մասում ֆուտբոլի գնդակ է: Ներքևի կիսաշրջանում նշված է հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ», որից ներքև Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Զինանշանի երկու կողմում թողարկման տարեթիվն է` ձախում«20», աջում` «10»: Զինանշանից աջ ներքևում Լեհաստանի դրամահատարանի առևտրային նիշն է: Եզրաշուրթի շրջագծով վերևումª հայերեն, իսկ ներքևում անգլերեն մակագրված են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Հուշադրամի դարձերեսին հոլանդական դրոշի գունային ֆոնի վրա Յոհան Կրոյֆի դիմապատկերն է, որից ձախ ֆուտբոլի գնդակ է: Դիմապատկերից ձախ եզրաշուրթի մոտ ձևավորող հեղինակի խորագիրն է: Ներքևում եզրաշուրթի մոտ Յոհան Կրոյֆի ստորագրությունն է: Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով մակագրված է «JOHAN CRUYFF»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Լեհաստանի դրամահատարանի դիզայներ Ռոբերտ Կոտովիչը: Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը 100 դրամ է, մետաղը և հարգը արծաթ, 925 + 50, զանգվածը 28,28 + 0,25 գ, տրամագիծը 38,61 + 0,15 մմ, որակը պրուֆ, դրամաշուրթը` հարթ, տպաքանակը մինչև 20 000 հատ:

Յոհան Կրոյֆ (Հոլանդերեն՝ Hendrik Johannes Cruijff, ծնվ. ապրիլի 25 1947թ. Ամստերդամում) - Հոլանդացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող։ Ազգային հավաքականում անցկացրել է 48 խաղ, խփել 33 գոլ։ Աշխարհի 1974թ. առաջնության երկրորդ մրցանակակիր և լավագույն խաղացող։ 1976թ. Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոնների գավաթի (1971-1973թթ.), վերնագավաթի (1972) և միջմայրցամաքային գավաթի (1972) խաղերի հաղթող։ 1971,1973, 1974 թվականների Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։ Հանդես է եկել «Այաքսե, «Բարսելոնե թիմերում։ Այաքսում մասնակցել է 369 խաղի, խփել է 271 գոլ։ Անցնելով մարզչական աշխատանքի` «Այաքսին» դարձրեց Եվրոպայի գավաթակիրների գավաթակիր, իսկ «Բարսելոնին» չեմպիոնների գավաթակիր