5 մայիսի 2010 - 15:07 AMT
Հայաստանի գազալցակայաններում խախտվում են անվտանգության կանոնները

Հայաստանի գազալցակայաններում տեղադրվելու են նոր հաղորդիչներ նման նրանց, որոնք տեղադրված են բենզալցակայաններում: Ինչպես Երևանում լրագրողներին է հայտնել հայ փորձագետ Արթուր Ղազարյանը, նման հաղորդիչները թույլ կտան վարորդներին վերահսկել լիցքավորվող գազի ծավալը:

Նրա խոսքերով, տվյալ պահին տեղադրված հաղորդիչները բարձր ջերմաստիճանի դեպքում սխալ են ցույց տալիս լիցքավորվող գազի ծավալը, իսկ նոր սարքավորումները ցույց են տալու լիցքավորվող գազի իրական ծավալը: Բացի դրանից, փարձագետը հավաստիացնում է, որ Հայաստանի լիցքավորման կայաններում տեղադրվելու է հաշվիչ, որի տվյալներով կայանները վճարելու են «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին օգտագործված գազի համար, ընդ որում չի թույլատրվում հաստատել այլ այլընտրանքային հաշվիչ:

Իր հերթին, արգենտինացի մասնագետ Ալդո Դամոնտեն ասաց, որ Հայաստանի գազալցակայաններում խախտվում են անվտանգության կանոնները, քանի որ տեղադրված չեն փականներ, որոնք վերահսկում են գազի հոսքը, որոնք վտանգի դեպքում փակվում են: Բացի դրանից, նրա խոսքերով, ամբողջ աշխարհում մեքենաները լիցքավորվում են առաջնամասից, որպեսզի պայթյունի դեպքում չտուժի լիցքավորողը, իսկ Հայաստանում լիցքավորում են հետնամասից, ինչը պայթյունի դեպքում արդեն հանգեցրել է մահացու դեպքերի:

2008-2009թթ. Հայաստանում գազալցակայաններում պայթել է 18 մեքենա երկու մահացու ելքերով: