Սեյրան Օհանյան. Առանց Հայրենական պատերազմում տարած հաղթանակի, չէր լինի հաղթանակն Արցախյան պատերազմում

Սեյրան Օհանյան. Առանց Հայրենական պատերազմում տարած հաղթանակի, չէր լինի հաղթանակն Արցախյան պատերազմում

PanARMENIAN.Net - «Մայիսին մենք միանգամից երեք տոն ենք նշում`հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում 1945թ. մայիսի 9-ին, Շուշիի ազատագրումը` 1992թ. մայիսի 8-ին և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորումը»,-մայիսի 5-ին ԵՊՀ –ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպմանը ներկա էին նաև վետերաններ:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանը մեծ ավանդ ունի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում: «Եվ այժմ, նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնող քաղաքականության շնորհիվ Հայաստանի միջազգային վարկանիշը բարձր մակարդակի վրա է»,-ասել է նա:

Օհանյանը զուգահեռներ է անցկացրել Հայրենական և արցախյան պատերազմների միջև` նշելով, որ երկու պատերազմն էլ պարտադրվեց մեր ժողովրդին: Նա բարձր է գնահատել հայ վետերանների ավանդը հաղթանակում` նշելով, որ առանց այդ հաղթանակի չէր լինի նաև հաղթանակն Արցախյան պատերազմում: «Մենք պետք է պահպանենք մեր վետերանների նվաճումները և հանձնենք դրանք հաջորդ սերունդներին»,-ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:

Հանդիպման ավարտին ըստ ՀՀ նախագահի հրամանագրի Սեյրան Օհանյանը հոբելյանական մեդալներ հանձնեց վետերաններին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---