Էդգար Բաղդասարյան. «Արարատից Սիոն» ֆիլմի աշխատանքները մշակութային ցնցում են առաջացրել» 5 մայիսի 2010 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային, որը ցուցադրվելու է երեկոյան, «Մոսկվա» կինոթատրոնում: Բանախոսներն էին ֆիլմի կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, պրոդյուսեր և սցենարի հեղինակ տեր Մեսրոպ քհն Արամյանը, գլխավոր օպերատոր Ռուբեն Գասպարյանը, ինչպես նաև` ֆիլմի հովանավորներից «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Flagship Ventures ընկերության տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ): «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը նաև ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավորն է: «Արարատից Սիոն»-ը ներկայացնում է հայ ժողովրդի դերը և ներդրումը մարդկության պատմության մեջ: Երբեմն փոքր ժողովուրդներն իրականացնում են զարմանալիորեն մեծ, իրենց սահմաններից դուրս համամարդկային առաքելություններ: Այդպիսին է հայերի հոգևոր ներկայությունը Սուրբ Երկրի ժառանգության մեջ: Պատմական վայրիվերումների հոլովույթում, աներևակայելի զոհողությունների ու մաքառումների գնով, հայերը շարունակաբար ներկա են Սուրբ Երկրի կյանքում, սկսած 4-րդ դարից, երբ քրիստոնեությունը պաշտոնապես հաստատվեց այստեղ: Հայ ինքնության այս յուրահատուկ դրսևորումը քրիստոնեության պատմության ամենախոր վկայություններից մեկն է: Կինոնկարում գործածված պատմական տվյալների զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ, և մեր ինքնության կարևորագույն վկայություններ ցուցադրվում են առաջին անգամ: Մեր պատմության հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհներով և իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: 18-րդ դարի Երուսաղեմի պատմիչ Հանա եպիսկոպոսը խորհուրդ է տալիս հայ ուխտավորներին այս կենաց և մահու ճամփան բռնելուց առաջ խոստովանել մեղքերը քահանային և կտակ գրել, որովհետև վերադառնալու հավանականությունը մեծ չի եղել: Այս մեծագույն հոգևոր սխրանքի և զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են և քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են: «Արարատից Սիոն»-ը պատկանելության և արժանապատվության կոչ է հայ մարդուն` դուրս գալու փոքրության բարդույթից և սեփական պատմության տերը դառնալու: Ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է, և ֆիլմի տեքստը պատմում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը: Ֆիլմում հնչում է այսօր համաշխարհային կինոյի ամենահայտնի երաժշտական հանճար Լիզա Ջերարդի ձայնը: Ֆիլմը մտել է ութ միջազգային կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլ: Մայիսի 12-ից Միացյալ Թագավորությունում կայանալիք համաշխարհային պրեմիերայով սկսվում է ֆիլմի շրջագայությունը աշխարհում: Ֆիլմը ծրագրվում է ցույց տալ խոշորագույն ամերիկյան, եվրոպական և ռուսական հեռուստաալիքներով: Համաշխարհային պրեմիերայից առաջ ֆիլմը հայերեն սինխրոն թարգմանությամբ ներկայացվում է հայ հանդիսատեսին «Մոսկվա» կինոթատրոնում՝ մայիսի 5-ից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում |