5 մայիսի 2010 - 16:14 AMT
Թթու ջուր գյուղում բացվելու է Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձան

Մայիսի 6-ին Թթու ջուր գյուղում, որը գտնվում է նախկին Կրասնոսելսկի շրջանում` Ադրբեջանի սահմանին, տեղադրվելու է հուշարձան` նվիրված Հայրենական մեծ պատերազմի (ՀՄՊ) ժամանակ զոհված գյուղի 62 բնակիչներին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական, Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, ՀՄՊ-ին մասնակցած գյուղի բոլոր վետերաններից կենդանի է մնացել միայն Ռադիկ Սահակյանը, որը ներկա է լինելու միջոցառմանը: Զինվորի երեքմետրանոց քանդակը կին-մոր հարթաքանդակով, որը հավերժական կրակ է վառում Հայրենիքի պաշտպանների հիշատակին, գյուղի բնակիչներին նվեր են բերել Նիժնի Նովգորոդից` Տիգրան Շահնազարյանի կողմից, որն Նիժեգորոդի շրջանի հայկական համայնքի ղեկավարն է` ծագումով Թթու ջուր գյուղից:

Շահնազարյանի խոսքերով, հուշարձան ստեղծելու գաղափարը նրա մոտ առաջացել է մանկուց: «Հուշարձան ցանկանում էր կառուցել դեռ իմ հայրն իր ընկերների հետ, բայց, ցավոք սրտի, նրա վաղաժամ մահվան պատճառով դա չիրականացավ»,- ասել է Շահնազարյանը: Հուշարձանը տեղադրվելու է 7-մետրանոց պատվանդանին, լեռան ժայռին` գյուղի կենտրոնում:

Հուշարձանի բացման արարողությանը մասնակցելու են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Նիժեգորոդի մարզի հայկական համայնքի ներկայացուցիչներ: