25 հոկտեմբերի 2001 - 00:46 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՑԱՆՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄԸ
Երեկ գերմանական ոստիկանությունը Ֆրանքֆուրտի օդանավակայանում ձերբակալել է 29-ամյա թուրքական ոուսանող Հարուն Ա.-ին: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալութոյւնը, վկայակոչելով իսպանական «EFE» գործակալությունը, ձերբակալման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է ներկաքողարկման համազգեստ, դիմակ, պայթուցիկ նյութերի ակտիվիզատոր, «Ալլահի մարտիկների» համար ուսուցողական ծրագրեր ու «սրբազան պատերազմին» նախապատրաստող դասընթաց պարունակող լազերային սկավառակ: Հարուն Ա.-ն ձերբակալվել է Թեհրան մեկնող «Iran Air» ավիաընկերության ինքնաթիռ նստելուց առաջ: Ձերբակալվածը Ուսամա բեն Լադենի հետ սերտ կապեր պահպանող թուրքական խմբավորման առաջնորդ Մեթին Կապլանի, որն հայտնի է «Քյոլնի խալիֆ» մականունունով, մոտ բարեկամն է: Այդ խմբավորումը ընդգրկում է մոտ 1,3 հազար իսլամական ծայրահեղականների, որոնք գերմանական հատուկ ծառայությունների ցուցակների մեջ են մտնում Գերմանիայում թուրքական համայնքի ամենամոլագառ ու ամենակազմակերպված ներկայացուցիչների թվում: Ինքը Կապլանը բանտարկված է 1999 թվականից` Գերմանիայում ազդեցության ոլորտների բաժանման պայքարում իր քաղաքական հակառակորդի` Դյուսելդորֆում կազմակերպված դաժան սպանության համար: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: