5 մայիսի 2010 - 16:58 AMT
Թուրք պատգամավորները դուրս են եկել Թուրքիա-Իսրայել բարեկամության խմբից

Թուրք խորհրդարանականներից շատերը, ովքեր Թուրքիա-Իսրայել բարեկամության խորհրդարանական խմբի կազմում էին, որպես բողոքի նշան Պաղեստինում Իսրայելի վարած քաղաքականության դեմ, ցուցադրաբար լքել են այն:

Խմբի նախագահ, Քնեսեթի պատգամավոր Ռոբերտ Տիպյաևի խոսքերի համաձայն, թուրք խորհրդարանականների մեծ մասը խմբից հեռացել է երկու պետությունների լարված հարաբերությունների պատճառով, որի առիթը Գազայի տարածքում «Ձուլածո արճիճ» գործողությունն էր:

Տիպյաևի խոսքերի համաձայն, խմբում մնացել են ընդամենը Թուրքիայի Ազգային ժողովի ընդդիմության ներկայացուցիչ 4 թուրք պատգամավորներ, հաղորդում է PIC-ը: