5 մայիսի 2010 - 19:13 AMT
Հայաստանում 2010թ. չորս ամսվա ընթացքում խաղատների գծով տուգանքը 5.2 մլն դրամ է կազմել

2010 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է 9 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիա: Նույն ժամանակահատվածում 7 շահումով խաղի և 1 խաղատան կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել, 8 շահումով խաղի և 2 խաղատան կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների տվյալներով` խաղատան, շահումով խաղի և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է տուգանք համապատասխանաբար 3մլն 500 000, 1 մլն 200 000 և 500 000 դրամի չափով, 4 շահումով խաղի, 2 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:

Չորս ամսվա ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 180 մլն դրամի չափով պետական տուրք, որից 130 մլն դրամը` շահումով խաղերի, 50 մլն դրամը` խաղատների գծով:

2010թ. մայիսի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 99 շահումով խաղի, 12 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: