6 մայիսի 2010 - 11:56 AMT
Գրան պրիի 9-րդ տուրում Մկրտչյանը և Դանիելյանը պարտություն են կրել

Մայիսի 5-ին Նալչիկում ընթացող կանանց Գրան պրիում հայ շախմատիստուհիները նորից անհաջող են հանդես եկել: Լիլիթ Մկրտչյանը պարտվել է Հումփի Կոներուին (Հնդկաստան), իսկ Դանիելյանը` Մունղուլտուլ Բատխույագին (Մոնղոլիա):

Այդ տուրից հետո Մկրտչյանը 4 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ Դանիելյանը 1,5 միավորով վերջին տեղում է: Մրցաշարի առաջնորդը Տատյանա Կոսնիցևան է, որն ունի 7 միավոր:

10-րդ տուրում Մկրտչյանի մրցակիցը լինելու է Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա), իսկ Դանիելյանը հանդիպելու է Նանա Ձագնիձեի հետ (Վրաստան):