Տնտեսագետ. Հայաստանում բարձր գնաճի պատճառը մենաշնորհային շուկան է 6 մայիսի 2010 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գնաճի վրա գլխավորապես ազդում է մենաշնորհատերերի մեծ քանակը, որոնք մանիպուլյացիաներ են կատարում շուկայում գների հետ, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է տնտեսագիտական գիտությունների թեկնածու Սամվել Ավագյանը: Միաժամանակ նա պարզաբանել է, որ երկրում գնաճը տեղի է ունենում ներքին և արտաքին ճնշման տակ: «Արտաքին ճնշումը Հայաստանի գնաճի վրա ակնհայտ է, բայց այն այդքան մեծ չէ, որպեսզի հանգեցնի մեկ տարվա ընթացքում 6 տոկոսի: Եվրոպայում ոչ մի երկիր չկա, որտեղ գնաճը 3 տոկոսից բարձր է»,- ասել է փորձագետը: Բացի դրանից, նրա խոսքերով, գնաճի վրա վերջին տարում ազդել է 2009-ին կառավարության ընդլայնված քաղաքականությունը, որի պայմաններում բյուջեի ծախսերը մեծացել են, իսկ եկամուտները` կրճատվել: Երրորդ պատճառը, որն ազդում է գնաճի վրա, Ավագյանը համարում է Հայաստանի Կենտրոնական բանկի էմիսիոն քաղաքականությունը: Միաժամանակ Սամվել Ավագյանն ավելացրել է, որ բենզինի և դիզելային վառելիքի գները երկրում դժվար թե շարունակեն աճել, քանի որ փորձագետների կանխատեսումներով նավթի գներն էականորեն չեն բարձրանալու: Բացի դրանից, պարենային շուկայի բոլոր այն հատվածներում, որտեղ մենաշնորհատերեր չկան, գների էական փոփոխություններ չեն սպասվում: «Շաքարի և բուսական յուղի շուկայով դժվար է կանխատեսումներ անել, քանի որ շաքարի 99 տոկոսը ներկրում է մեկ տնտեսվարող սուբյեկտ»,- ասել է փորձագետը: Միաժամանակ նա կարծում է, որ հետագայում երկրում գնաճը կրճատվելու է և տարեվերջին կարող է մոտենալ նախատեսված մակարդակին` 4±1,5 տոկոսի: «Շատ բան կախված է ԿԲ և կառավարության քայլերից, որոնք այսօր զսպողական քաղաքականություն են վարում: Այսինքն, ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման դրույքը, իսկ կառավարությունը գնում է բյուջեի դեֆիցիտի կրճատման»,- ասել է տնտեսագետը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |