Լյովա Կիրակոսյանը պաշտպանելու է Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսն Էրմանո Ֆեգատիլիի հետ մենամարտում

Լյովա Կիրակոսյանը պաշտպանելու է Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսն Էրմանո Ֆեգատիլիի հետ մենամարտում

PanARMENIAN.Net - Առաջին թեթև քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն հայ բռնցքամարտիկ Լյովա Կիրակոսյանը (Ռուսաստան) մայիսի 29-ին Տուլոնում (Ֆրանսիա) պաշտպանելու է իր տիտղոսը:

Կիրակոսյանի մրցակիցն է լինելու բելգիացի Էրմանո Ֆեգատիլին: Վերջին անգամ Կիրակոսյանը բռնցքամարտել է փետրվարի 19-ին և ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով 3-րդ ռաունդում հաղթել է Սքոթ Լոուտոնին (Անգլիա):

Լյովա Կիրակոսյանն առաջին անգամ ելույթ է ունեցել պրոֆեսիոնալ ռինգում 1999-ին, կարիերայի մեծ մասը նա անցկացրել է Եվրոպայում: Նա բռնցքամարտել է Խուան Ուրանոյի և Սերգեյ Գուլյակևիչի հետ: Տվյալ պահին Կիրակոսյանն անցկացրել է 37 մարտ, որոնցից 32-ը` հաղթանակ (22 նոկաուտ) և 5-ը` պարտություն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---