6 մայիսի 2010 - 15:43 AMT
Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Կարլովի Վարի (Չեխիայի Հանրապետություն)` մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության (European People Party), բյուրոյի նիստին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը Պրահայում հանդիպում կունենա Չեխիայի Հանրապետության վարչապետ Յան Ֆիշերի հետ։