6 մայիսի 2010 - 15:46 AMT
Վլադիմիր Հակոբյանը հանդես է գալու Գրան պրիի խաղարկության վերջին փուլում

Շախմատի կրկնակի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը մայիսի 10-24-ը Ռուսաստանի Աստրախան քաղաքում մասնակցելու է Գրան պրիի խաղարկության վերջին փուլին:

Հակոբյանի մրցակիցներն են լինելու Պիտեր Լեկոն (Հունգարիա), Յան Վուն (Չինաստան), Պավել Էլյանովը, Վասիլի Իվանչուկը, Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Եվգենի Ալեքսեևը, Էրնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Շահրիյար Մամեդյարովը, Տիմուր Ռաջաբովը, Վուղար Գաշիմովը (Ադրբեջան):