Վահագն Միլիտոսյան. Ես հպարտությամբ կկրեի Հայաստանի հավաքականի համազգեստը 6 մայիսի 2010 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդ հայ ֆուտբոլիստ Վահագն Միլիտոսյանը ֆուտբոլի ֆրանսիական «Ստադե Լավալ» ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել: Ակումբը մասնակցում է Ֆրանսիայի երկրորդ լիգայի մրցումներին: Այս տարվա հունիսին Միլիտոսյանն արդեն հանդես կգա նոր ակումբում: Ներկայում կենտրոնական հարձակվողը խաղում է «Ռեն Բրիկինի» ակումբի կազմում, որը մրցում է մինչև 17 տարեկանների ազգային առաջնությունում, և արդեն խփել է 15 գոլ: Միլիտոսյանը Ֆուտբոլ սկսել է խաղալ 9 տարեկանից` Ավեսակ քաղաքի ակումբում: Խաղացել է նաև «Բլան», «Ռեդոն» ակումբների կազմում, իսկ 2008-2009 թ. խաղաշրջանում մինչև 16 տարեկանների մրցումների ժամանակ հանդես է եկել «Լորեանա»-ի կազմում, որն ընդգրկված էր Ֆրանսիայի առաջին լիգայի մրցախաղերում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Միլիտոսյանն ասել է, որ նա երազում է Հայաստանի հավաքականի կազմում խաղալ. «Ես հպարտ կլինեմ, որ Հայաստանի հավաքականի համազգեստը կրեմ,սակայն դեռևս որոշ չլուծված հարցեր կան», - ասել է ֆուտբոլիստը: Երիտասարդ հարձակվողը ֆրանսիական հայտնի մի քանի ակումբներից, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայի առաջին լիգայում, իրենց կազմում խաղալու առաջարկ է ստացել: «Իմ խաղով հետաքրքրվում են «Ռեն», «Օսեր» ակումբները, սակայն ես ընտրել եմ «Ստադե Լավալը», քանի որ այս ակումբը երիտասարդական ֆուտբոլի լավ դպրոց է անցել, իսկ ես ուզում եմ ավելիին հասնել», - նշել է Միլիտոսյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |