Միջազգային մրցութային հանձնաժողովը սկսել է Հրանտ Դինքի մրցանակի հաղթողների առաջադրումը 6 մայիսի 2010 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինք մրցանակի միջազգային մրցութային հանձնաժողովը հայտարարել է մրցանակի հավակնող թեկնածուների դիմումների ընդունումն սկսելու մասին: Միջազգային ամենամյա Հրանտ Դինքի մրցանակը հանձնվում է այն անձանց, կազմակերպություններին կամ խմբերին, ովքեր ներդրում են ունեցել ազատ ու արդար, առանց բռնությունների, ռասիզմի և խտրականության աշխարհի կայացման համար, ովքեր այդ նպատակին հասնելու համար վտանգի են ենթարկվում, կոտրում են ստերեոտիպերը` ուրիշներին հույս ներշնչելով: Մրցանակակիրները հայտնի կդառնան 2010 թ. սեպտեմբերի 15-ին` Հրանտ Դինքի ծննդյան օրը: Միջազգային մրցութային հանձնաժողովի կազմում են` գրող Ադալեթ Աղաօղլուն, լրագրող Ալպեր Հորմուշը և Ամիր Հասանը (նրանք 2009 թ Հրանտ Դինքի մրցանակի հաղթողներից են), Երևանի մամլո ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Եվրախորհրդարանի անդամ Դանիել Կոգն Բենդիտը, լրագրող Հասա Քեմալը, Amnesty International-ի գլխավոր քարտուղար Իրենե Հանը, Ջուդիթ Բաթլերը, Հրանտ Դինքի անվան հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Ռաքել Դինքը: Թեկնածուների ներկայացման վերջին ժամկետը 2010 թ. մայիսի 15-ն է:
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը միլիոնավոր դոլարների անշարժ գույք ունի Լոնդոնում և Դուբայում Էյուբովն ավելի քան 20 տարի Ալիևի անվտանգության ծառայության պետն է, մինչ այդ էլ այդ պաշտոնը զբաղեցրել է նրա հոր օրոք ՀՀ ԶՈւ–ն ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել Անցկացվելու են մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ |