24 հոկտեմբերի 2001 - 21:58 AMT
ԽԱԹԹԱԲԸ ԻՐ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ԱՖՂԱՆՍՏԱՆ Է ՈՒՂՂԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ
Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրների, չեչենական միավորումներից մեկի առաջնորդ Խաթթաբը Աֆղանստան է ուղղարկում իր գրոհայիններին: Թալիբների հետ պայմանավորվածության համաձայն` չեչենները Աֆղանստանում կգլխավորեն փոքր ջոկատներ: Ըստ առկա տեղեկությունների` գրոհայինները կուղղվեն Ադրբեջան, ուր իրենց պետք է դիմավորեն դաշտային հրամանատարներ Խոժ-Ահմեդ Նուխաեւի ու Զելեմխան Յանդարբիեւի մարդիկ: Այնտեղից խումբը դուրս կգա Թուրքիա: Այնտեղ նրան կուղեկցեն չեչենական գարծարար Հուսեյն Մարաեւի ներկայացուցիչները, որի մոտ արդեն երկրորդ տարին բնակվում է Շամիլ Բասաեւի հարազատ եղբայր Շիրվանին, որը վիրավորվել է Վեդենոի մոտ մարտում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: