Ադրբեջանցիները գնդակոծել են ղարաբաղյան դիրքապահների հենակետերը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Քյուրդլար և Բաշ Քարվենդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը, ասվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---